Ծրագրեր

«Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագիր

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)(GIZ), բնապահպանական ծրագրի կողմից իրականացվող, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (ՏՀԶՆ)(BMZ) կողմից ֆինանսավորվող ECOserve ծրագրի նպատակն է՝

– Հարավային Կովկասում հողօգտագործման գերակշռող համակարգերում բնական ռեսուրսների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանների ապահովում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությանը։

Ընդհանուր մոտեցում՝

Հարավային Կովկասի երեք երկրներում կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ հաշվի առնելով գերակշռող հողօգտագործման համակարգը, պահպանության անհրաժեշտությունը, գյուղական բնակչության կենսապահովման աղբյուրը և կառավարության առաջնահերթությունները (Հայաստանի դեպքում դա արոտային էկոհամակարգերն են):
Այս հողօգտագործման համակարգերի համար տվյալների առկայությունը: Սա թույլ կտա մասնագետներին և որոշում կայացնողներին ավելի հիմնավոր քաղաքականություններ, ռազմավարություններ և կառավարման մոտեցումներ մշակել: Միևնույն ժամանակ, իրավական դաշտը և վարչական ընթացակարգերը կհամապատասխանեցվեն բնական ռեսուրսների ավելի կայուն կառավարման խթանման համար:

Պիլոտային տարածքներում կմշակվեն հողօգտագործման բարելավման և ջեռուցման նպատակով բնական ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման համար նոր մոտեցումներ:

Կառավարման մակարդակում գտնվող, ինչպես նաև տեխնիկական մասնագետների և ռեսուրս օգտագործողների համար կրթությունը կբարելավվի՝ նպաստելով բնական ռեսուրսների ավելի կայուն կառավարմանը: Իրազեկության բարձրացման և կրթական արշավներ կմշակվեն լայն հասարակության համար, մասնավորապես երիտասարդների համար, նրանց ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրներին ուղղելով: Երեք երկրների փորձագետների տարածաշրջանային փոխանակումը կկատարվի ինչպես անմիջականորեն, այնպես էլ միջազգային գործընթացներին մասնակցության միջոցով:

Արոտներին առնչվող արդյունքներ`

  • Տվյալների հասանելիության բարելավում՝ որպես արոտավայրերի վերաբերյալ որոշումների կայացման հիմք
  • Արոտավայրերի կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի բարելավում
  • Արոտավայրերի բարելավված կառավարման կրկնօրինակման ենթակա օրինակների մշակում
  • Բնական ռեսուրսների կառավարման վերաբերյալ կրթական առաջարկի բարելավում
  • Բնական ռեսուրսների կառավարման և գյուղական էներգիայի վերաբերյալ
    բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացում
  • 3 երկրների մասնագետների միջև մասնագիտական փորձի փոխանակման բարելավում

 

Տվյալները թարմացվել են 2020թ.-ի օգոստոսի 1-ին:

Տևողություն՝
Դեկտեմբեր 2018-Նոյեմբեր 2021

Աշխարհագրություն՝ Լոռվա և Շիրակի մարզեր

Ֆինանսավորող կառույց՝ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարություն (ՏՀԶՆ)(BMZ)

Իրականացնող կառույց՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ)(GIZ), բնապահպանական ծրագիր

Կոնտակտային անձ` Թոբիաս Վիթման

Հասցե՝ Հանրապետության փող., 59 շենք, 9-րդ հարկ

Հեռ՝ +374 (010) 510065

Էլ. հասցե՝ Biodiversity-Armenia@giz.de