Պատմություն

Պատմություն

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հիմնադրվել է 2018 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ)/(GIZ), բնապահպանական ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագրի համագործակցության արդյունքում:
Հարթակի ստեղծման համար հիմք հանդիսացան Հայաստանում բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի միջև արդյունավետ համագործակցության խթանման, տեղեկատվության փոխանակման և ծրագրային գործողությունների համակարգման անհրաժեշտությունը:
2018 թվ.-ից ի վեր Հարթակն ընդլայնել է իր կազմը և այժմ Հարթակի աշխատանքներին են մասնակցում 10-ից ավել կազմակերպություններ, կառույցներ, ծրագրեր և պետական կառավարման մարմիններ, որոնք նպատակ են հետապնդում համատեղ ապահովել անասնապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և ներդրումների կենսունակությունը, ընդլայնել համայնքների տնտեսական հնարավորությունները և նպաստել անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների անասնաբուծական արտադրանքից ստացվող եկամուտների աճին:

Հիմք ընդունելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2 ծրագիր) ավարտը, 2022 թվ․ նոյեմբերի 2-ին «ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարությունը պաշտոնական գրությամբ դիմեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը Հարթակում իրավահաջորդության և ՀԳՌԿՄ 2 ծրագրի պարտավորությունները ստանձնելու առաջարկով։

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2022 թվ․ դեկտեմբերի 8-ի գրության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչությունը կստանձնի ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակում Նախարարության կողմից իրականացվող՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) իրավահաջորդությունն ու վերջինիս պարտավորությունները։

Առաքելություն

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնական նպատակներն են՝

  • Ծրագրային գործողությունների համակարգում՝ տեղեկատվության ու փորձի փոխանակում, աշխատանքների պլանավորում
  • Հնարավոր համագործակցային ոլորտների բացահայտում
  • Համատեղ ծրագրերի, ծրագրային գործողությունների իրականացում
  • Աջակցություն՝ բնական կերհանդակների կայուն օգտագործմանն ու կառավարմանն ուղղված, համապատասխան պետական քաղաքականության ու օրենսդրության մշակմանը և կատարելագործմանը:

Հիմնադիր փաստաթղթեր