Իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավում

Արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում Հայաստանում

Բնական կերային տարածքները՝ արոտավայրերն ու խոտհարքները, կազմում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր տարածքի 39% և գյուղատնտեսական նշանակության հողերի 57% -ը: Դրանք ապահովում են բազմաթիվ էկոհամակարգային ծառայություններ՝ ներառյալ էրոզիայի վերահսկումը, ջրային պաշարների կառավարումը, ջրի մաքրումը և այն: Խոտհարքները նաև նպաստում են կենսաբազմազանությանն ու մշակութային ծառայությունների ապահովմանը և հանդիսանում են ածխածնի կարևոր պաշարող: Սակայն, Հայաստանի արոտավայրերն ու խոտհարքները վտանգի են ենթարկում հողերի էրոզիայի և դեգրադացիայի պատճառով, որն առաջացել է գերարածեցման և ոչ կայուն կառավարման հետևանքով: Բացի այդ, Հայաստանում բացակայում են բնական պաշարների կայուն և կենսաբազմազանության համար համապարփակ կառավարման մոտեցումները: Այսպիսով, որոշումներ կայացողների կողմից ազգային և համայնքների մակարդակներում կառավարման համապարփակ և կայուն կառավարման մոտեցում է պահանջվում` երկարաժամկետ հեռանկարում պահպանելու այդ ռեսուրսը Հայաստանում և բարելավելու բազմաթիվ ֆերմերների կենսապայմանները:

Այս մարտահրավերների լուծման համար Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ)/(GIZ), բնապահպանական ծրագրի կողմից աջակցվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, գերմանական օդատիեզերական կենտրոնը (DLR), Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը (ICARE) համատեղ իրականացրեցին «Փաստերի վրա հիմնված որոշումների կայացմանը աջակցելու նպատակով «Արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում Հայաստանում՝ տվյալների հասանելիության բարելավմամբ» ծրագիրը։

Մշակված նյութերը կարող են կիրառվել որպես արդյունավետ գործիք արոտավայրերի և խոտհարքների մոնիտորինգի, կառավարման, որոշումների կայացման և ռազմավարության մշակման  համար:

2022 թվականի հունիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աջակցությամբ մշակված արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման նյութերը հանձնվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ՀԱԱՀ)՝ ՀՀ Լոռու և Շիրակի մարզերի համապատասխան գյուղական համայնքներում (Ամասիան, Գյուլագարակ) կիրառելու համար:

Թարմացվել է՝ 14.11.2022