Իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավում

Տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում

Հարթակը, համագործակցելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակեց տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների կայուն կառավարման ոլորտում վարչական գործառույթների իրականացման մեթոդական ուղեցույցը: Ի թիվս այլ թեմաների, ուղեցույցը ներառում է՝

  • արոտների կայուն կառավարման էությունն ու նպատակները,
  • արոտների կայուն կառավարման գործընթացի նկարագիրը (ըստ գործառույթների),
  • արոտների կայուն կառավարման ծառայության մատուցման ընթացակարգը և անհրաժեշտ քայլերը:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ուղեցույցը ուղարկվել է համայնքներ` կիրառության համար։

Թարմացվել է՝ 14.11.2022