Ծրագրեր

«Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» Ծրագիր

«Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2021թ. հունվարի 1-ին։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակներում կփորձարկվեն մշակված թվային տեղեկատվական քարտեզները ՀՀ Շիրակի և Լոռու մարզերից ընտրված Ամասիա և Գյուլագարակ համայնքներում արոտների կայուն կառավարման պրակտիկան բարելավելու և կառավարման հնարավորություններն ու կարողությունները զարգացնելու համար:

Պիլոտային ծրագիրը նպատակ ունի մշակել թվային տեղեկատվական քարտեզների կիրառման ինստիտուցիոնալ մոդել, որը բխում է համայնքների պահանջներից և կարիքներից:  Ինչն էլ հիմք կդառնա ՀՀ Էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին հասանելի դարձած քարտեզների կիրառումը Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում իրականացնելու համար:

 

Տվյալները թարմացվել են 2021թ.-ի ապրիլի 14-ին:

Տևողություն՝
Հունվար 2021 – Հոկտեմբեր 2021

Աշխարհագրություն՝ ՀՀ Շիրակի մարզ, ՀՀ Լոռու մարզ

Ֆինանսավորող կառույց՝ ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագիր, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորում

Իրականացնող կառույց՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն » ՀԿ

Կոնտակտային անձ` Աննա Պողոսյան

Հասցե՝ Այգեստան 5-րդ փող., #3/1 տուն

Հեռ՝ +374 (010) 517 528

Էլ. հասցե՝ a.poghosyan@sdaoffice.am