

Պատմություն
Հիմք ընդունելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2 ծրագիր) ավարտը, 2022 թվ․ նոյեմբերի 2-ին «ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարությունը պաշտոնական գրությամբ դիմեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը Հարթակում իրավահաջորդության և ՀԳՌԿՄ 2 ծրագրի պարտավորությունները ստանձնելու առաջարկով։
Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2022 թվ․ դեկտեմբերի 8-ի գրության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչությունը կստանձնի ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակում Նախարարության կողմից իրականացվող՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) իրավահաջորդությունն ու վերջինիս պարտավորությունները։
Առաքելություն
- Ծրագրային գործողությունների համակարգում՝ տեղեկատվության ու փորձի փոխանակում, աշխատանքների պլանավորում
- Հնարավոր համագործակցային ոլորտների բացահայտում
- Համատեղ ծրագրերի, ծրագրային գործողությունների իրականացում
- Աջակցություն՝ բնական կերհանդակների կայուն օգտագործմանն ու կառավարմանն ուղղված, համապատասխան պետական քաղաքականության ու օրենսդրության մշակմանը և կատարելագործմանը: