Հիմնադիր անդամներ

Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության Երկրորդ Ծրագիր

2020-08-07

Համաշխարհային Բանկի Խմբի կողմից ֆինանսավորվող և ներկայումս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Երկրորդ Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունվարի 23-ից և տևելու է մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը:
Ծրագիրը նպատակ ունի.

  1. Ընդլայնել արոտավայրային անասնապահական համակարգի բաղադրիչի ընդգրկման ոլորտը` ներառելով ավելի շատ համայնքներ, մասնավորապես ՀԳՌԿՄ ծրագրում արդեն իսկ ընդգրկված գյուղերին հարակից համայնքները, և քաղված դասերի հիման վրա կատարելագործել ՀԳՌԿՄ ծրագիրը` կարևորելով համայնքների մասնակցությունը ծրագրում և որոշումների կայացման գործընթացում, 
  2. Աջակցել ընտրված արժեշղթաների զարգացմանը արտադրող և վերամշակող օղակների միջև կապերի ամրապնդման, սննդամթերքի անվտանգության ապահովման և արտադրողների ասոցիացիների աջակցության, այդ թվում` համապատասխան դրամաշնորհների տրամադրման միջոցով,
  3. Աջակցություն ցուցաբերել պետական կառույցների հզորացմանը և կանոնակարգման շրջանակների զարգացմանը` օժանդակելով շուկա մուտք գործելու  հնարավորությանը: Այսպիսով` ծրագիրը կաջակցի հայկական արտադրանքի աճող մրցունակությանն ու շուկայահանման համընդհանուր նպատակներին: Ավելին, ծրագիրը կփորձի անդրադառնալ գենդերային և սոցիալական ընգրկվածության հարցերին մասնակցային գործընթացների կիրառման միջոցով:

«Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Երկրորդ Ծրագիր

Հասցե՝ 375010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5
Հեռ՝ 011 597288
Էլ. հասցե՝ mejlumyan.davit@gmail.com
Կայք՝ https://www.mineconomy.am/page/1350