Անդամներ

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն

2020-08-06

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) հայկական հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2005 թվականին որպես ԱՄՆ կառավարության կողմից 1993-1996 թվականներին Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրի, ինչպես նաև 1996-2005 թվականներին ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ:

CARD-ը նախագծում և իրականացնում է մի շարք աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են հարատև աճի ապահովման գերակա կարիքների, ինչպիսիք են՝

  • առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման խթանում;
  • օժանդակություն գյուղատնտեսական մթերքների վերամշակման և տեղական ու արտահանման շուկաներում մրցունակ սննդամթերքների զարգացման (մշակման) ոլորտում:
  • սննդի անվտանգության և ապահովության բարելավում արտադրության, վերամշակման և մատուցման
    մակարդակում:
  • կենդանիների գենետիկական հատկանիշների խթանում, կենդանիների առողջության և անասնաբուծական
    գործելակերպերի բարելավում:
  • աջակցություն կառավարության մակարդակով նոր քաղաքականությունների և կանոնակարգերի մշակման
    հարցում:

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը «մեկ պատուհան» (one-stop-shop) սկզբունքով գործող տնտեսական զարգացման կազմակերպություն է` բարձր որակավորում ունեցող և մոտիվացված աշխատակազմով, հաճախորդների լայն բազայով և Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող
աննախադեպ սպասարկման ծածկույթով:

CARD հիմնադրամի  ծրագրերը պատեհաժամ և ճկուն են, կողմնորոշված են դեպի վերջնարդյունքները, արձագանքում են Հայաստանի ֆերմերներին, ագրոբիզնեսներին և արտահանող կազմակերպություններին դիմակայող իրական մարտահրավերներին:  Յուրաքանչյուր նախաձեռնություն կենտրոնանում է
ագրոբիզնես համայնքի հզորացման և գյուղական բնակչության ապրելակերպի բարելավման վրա:

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը միացել է ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակին օգոստոսի 17-ին, 2018թվ., որպես գործընկեր կառույց:

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն

Հասցե` ՀՀ, Երևան, 0037, Ազատության պողոտա 1/21-40
Հեռ՝ +374 60 440 550
Էլ. հասցե՝ card@card.am
Կայք՝ www.card.am