Նորություններ

Հանդիպում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա և Ազատան համայնքների ղեկավարների և առաջատար մասնագետների հետ

2021-04-07

Սույն թվականի ապրիլի 1-ից 2-ը, «Արոտների և խոտհարքների կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների կիրառումը Շիրակի և Լոռու մարզերում» պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համայնքային հանդիպում ՀՀ Շիրակի մարզի Ամասիա և Լոռի Բերդ համայնքների ղեկավարների և առաջատար մասնագետների հետ: Հանդիպման նպատակն էր թվային քարտեզների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ թիրախային և ոչ թիրախային համայնքների ակնկալիքների, ինչպես նաև պահանջների բացահայտումը։

Պիլոտային ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Պիլոտային ծրագիրը նպատակ ունի մշակել թվային տեղեկատվական քարտեզների կիրառման ինստիտուցիոնալ մոդել, որը բխում է համայնքների պահանջներից և կարիքներից: Ինչն էլ հիմք կդառնա ՀՀ Էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին հասանելի դարձած քարտեզների կիրառումը Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում իրականացնելու համար:

ՀՀ Շիրակի մարզում պիլոտային ծրագրի ներկայացման մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ 2021թվ. փետրվարի 16-ին, որի ընթացքում կատարվեց Ամասիա համայնքի մասնագետների կողմից թվային քարտեզներն օգտագործելու կարողությունների և տեխնիկական հնարավորությունների գնահատում: