Warning: mysqli_query(): (HY000/1021): Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-433642-51979.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device") in /home/arotam/public_html/wp-includes/wp-db.php on line 2033
«Արոտների և խոտհարքների էլեկտրոնային կառավարումն Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) կիրառությամբ» թեմայով սեմինարներ – ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն առավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ

«Արոտների և խոտհարքների էլեկտրոնային կառավարումն Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) կիրառությամբ» թեմայով սեմինարներ

2021-04-30


Warning: mysqli_query(): (HY000/1021): Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-433642-5197d.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device") in /home/arotam/public_html/wp-includes/wp-db.php on line 2033

2021թ ապրիլի 27-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում, իսկ ապրիլի 28-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում արոտավայրերի կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների ներդրում» ծրագրի շրջանակում անցկացվել է «Արոտների և խոտհարքների էլեկտրոնային կառավարումն Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) կիրառությամբ» թեմայով սեմինար։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Սեմինարներին մասնակցել են համայնքների ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ և համայնքային ներկայացուցիչներ։ Աշխարհագրական տեղեկատվական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունների բովանդակությանը ծանոթանալուց հետո, սեմինարի մասնակիցները կարևոր համարեցին «ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում արոտավայրերի կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների ներդրում» ծրագրում Աշխարհագրական տեղեկատվական համակարգի կիրառումը։ Մասնավորապես, կարևորվեց տեխնոլոգիաների կիրառմամբ համայնքային աշխատանքների ծավալների հնարավոր կրճատման և օբյեկտիվ տեղեկատվության ստացման փաստը։