
«Արոտավայրերի կառավարման պլանների մշակման/արդիականացման մեթոդաբանությունն ու գործառույթները» թեմայով դասընթաց
2021թ. հունիսի 10-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում համայնքապետարանի աշխատակազմի համար «Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացվեց «Արոտավայրերի կառավարման պլանների մշակման/արդիականացման մեթոդաբանությունն ու գործառույթները» թեմայով դասընթաց։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։
Դասընթացի նպատակն էր համալրել թիրախային համայնքի համայնքապետարանի աշխատակիցների գիտելիքներն այնպիսի թեմաներով, ինչպիսիք են՝
- Արոտային կերի պահանջի և հաշվեկշռի կազմում
- Արոտավայրի թույլատրելի բեռնվածության՝ ԱԹԲ-ի, և արոտային տարածքի պահանջի հաշվարկումն ըստ պայմանական խոշոր միավորի
- Արոտաշրջանառության նախագծի և արոտավայրերի հերթական արոտաբաժնային եղանակով օգտագործման կարգի ու ժամանակացույցի գրաֆիկի կազմում:
- Հերթափոխ արոտաբաժնային կարգով արոտօգտագործման պլանների (կառավարման պլաններ) մշակում: