
«Արոտաշրջանառության ժամանակացույցի մշակում/արդիականացում» թեմայով սեմինար
2021-07-16
2021թ. հուլիսի 15-ին Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում «Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Արոտաշրջանառության ժամանակացույցի մշակում/արդիականացում» թեմայով սեմինար:
Նախագիծը ֆինանսավորվում է “ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ” ծրագրի կողմից, , «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։
Սեմինարի ընթացքում անդրադարձան հետևյալ թեմաներին՝
- Արոտավայրերի հերթափոխային օգտագործման կարգի՝ ժամանակացույցի մշակման ընթացակարգերը,
- Արոտաշրջանառության նախագծի մշակումը և արածեցման ռոտացիաների սահմանման կարգն ու առանձնահատկությունները՝ ըստ կառավարման միավորների,
- Հերթական արոտօգտագործման կարգով արոտային կառավարման միավորներում արածեցման թույլատրելի օրերի հաշվարկման կարգը տարբեր սեռատարիքային խմբերից կազմավորված նախիրների և հոտերի գլխաքանակի համար: