Warning: mysqli_query(): (HY000/1021): Disk full (/tmp/#sql-temptable-3a9406-41f34b-dfd48.MAI); waiting for someone to free some space... (errno: 28 "No space left on device") in /home/arotam/public_html/wp-includes/wp-db.php on line 2033
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելեց Սյունիք` արոտների կայուն կառավարման գործընթացին ծանոթանալու նպատակով – ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն առավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելեց Սյունիք` արոտների կայուն կառավարման գործընթացին ծանոթանալու նպատակով

2022-07-01

Սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում արոտների կայուն կառավարման գործընթացներին և մեթոդներին։ Այցը կազմակերպվել էր ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։

Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգանում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրերի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։

Այցի ընթացքում նախարարը հնարավորություն ունեցավ ավելի մոտիկից ծանոթանալ արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումներին և դրանց միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորություններին։

Այցի շրջանակներում նախարարը այցելեց Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի անասնաշուկա, որտեղ ներկայացվեցին կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։