Նորություններ

«ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 10-րդ աշխատաժողով

2023-02-03

Ս.թ. փետրվարի 2-ին, կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 10-րդ աշխատաժողովը, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Լոռու մարզպետարանի, գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովը մեկնարկեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար՝ Արման Խոջոյանի ողջույնի խոսքով, ով իր խոսքում ամդրադարձ կատարեց արոտների կայուն կառավարման  կարևորությանը և «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) ավարտով պայմանավորված «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դերակատարությանը։

«Ներկայում միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկվում է արոտների կառավարման նոր մոդելների ու մեխանիզմների կիրառման հնարավորությունը», – նշեց Արման Խոջոյանը։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները հանդես եկան զեկույցով՝ «Արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները» թեմայով։

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված ծրագրերի արդյունքներն ու ներկայացվեցին արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացվող նոր ծրագրեր: