Ծրագրեր

ՄԱԶԾ-ԳԷՀ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ծրագիր

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը Հայաստանի հյուսիս-արևելյան լեռնային լանդշաֆտներում» ծրագիրը նպատակ է հետապնդում աջակցել հողերի և անտառների կայուն կառավարման գործելակերպերի ներդրմանը. նոր սերնդի անտառկառավարման պլաններ, անտառամերձ համայնքների բնակիչների համար այլընտրանքային ապրուստի միջոցների զարգացման ծրագրեր և էներերագաարդյունավետ լուծումներ անտառային էկոհամակարգերի վրա ճնշումը թուլացնելու և շարունակական էկոհամակարգային ծառայություններ ապահովելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում որպես առանձին գործողություն էր 1000 հա դեգրադացված անտառային և անտառամերձ համայնքների արոտների վերականգնումը։ Ծրագիրն իրականացվել է Լոռվա և Տավուշի մարզերի 8 համայնքներում։

Արոտներին առնչվող արդյունքներ`

2019-2020 թվականներին թիրախային համայնքների չմշակվող վարելահողերից ընտրված 490 հա տարածքներում իրականացվել են հողի մշակության և կերային նշանակությամբ մշակաբույսերի ցանքի աշխատանքներ,
– Ընտրված համայնքների դեգրադացված գումարային 490 հա արոտային ցուցադրական տարածքներում իրականացվել է բազմամյա խոտաբույսերի` առվույտի և կորնգանի սերմանյութով ցանք և մակերեսային բարելավման աշխատանքներ։

Տվյալները թարմացվել են 2020թ.-ի օգոստոսի 1-ին:

Տևողություն՝
Հուլիս 2016 – Դեկտեմբեր 2020

Աշխարհագրություն՝ ՀՀ Լոռու մարզ, ՀՀ Տավուշի մարզ

Ֆինանսավորող կառույց՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ

Իրականացնող կառույց՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր

Ծրագրի ղեկավար` Հովիկ Սայադյան

Հասցե՝ Պետրոս Ադամյան փող., 14 շենք

Հեռ՝ +374 91 382978

Էլ. հասցե՝ hovik.sayadyan@undp.org