Անդամներ

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր

2020-08-07

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ՄԱԿ-ի զարգացման գլոբալ ցանցն է։ Այն հիմնադրվել է 1965 թվականին։ ՄԱԶԾ-ն աշխատում է մոտ 170 երկրներում ու տարածքներում՝ օգնելով կրճատել աղքատությունը և անհավասարությունները։ Կազմակերպությունն օգնում է երկրներին մշակել քաղաքականություններ, զարգացնել լիդերության հմտությունները, գործընկերության կարողությունները և ինստիտուցիոնալ հնարավորությունները և ձևավորել ճկունություն զարգացման նպատակները պահպանելու համար։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1993թ․ մարտին և աջակցում է կառավարությանը զարգացման իր գերակայություններին և Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում։

Ավելի քան 27 տարի է, ինչ ՄԱԶԾ-ն աշխատում է ի նպաստ Հայաստանի զարգացմանը։ Կառույցը բարձր մակարդակով խորհրդատվություն է տրամադրում իրավական և քաղաքական դաշտերում և իրականացնում առավել գործնական նախաձեռնություններ՝ նախագծերը վերածելով ծրագրերի և ծրագրերը՝ գործողությունների։ ՄԱԶԾ-ն նաև լայնածավալ կապեր ունի ամբողջ երկրի տարածքում՝ ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական շրջաններում՝ երիտասարդների, նորարարների և սոցիալական ձեռնարկատերերի ընդլայնվող ցանցի հետ։

ՄԱԶԾ-ի՝ Հայաստանի զարգացման տեսլականը ներառում է բարեփոխումների միտված կառավարություն, որը պատրաստ է ընդունել և իրականացնել Կայուն զարգացման 2030թ․ օրակարգին համապատասխան քաղաքականություններ, ներառյալ Կայուն զարգացման նպատակների ընդունումն ու իրականացումը, գյուղատնտեսության շեշտադրմամբ տարանջատված տնտեսությունը, էներգաարդյունավետ գործելակերպերի կիրառմամբ կլիմայի փոփոխության նկատմամբ ճկուն ենթակառուցվածքները և մարդու իրավունքներին առնչվող օրենսդրության արդյունավետ կիրարկմամբ կառավարման բաց համակարգը։

ՄԱԶԾ հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը Հայաստանի հյուսիս արևելյան լեռնային լանդշաֆտներում ծրագիրը միացել է ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակին օգոստոսի 17-ին, 2018թվ., որպես գործընկեր կառույց:

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր
Հասցե` Պետրոս Ադամյան փող. 14, Երևան, Հայաստան
Հեռ՝ 374 60 530000
Էլ. հասցե՝ registry.am@undp.org
Կայք՝ https://www.am.undp.org/content/armenia/en/home.html