Անդամներ

Անասնաբույժների ազգային ասոցիացիա

2020-08-05

«Անասնաբույժների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մասնավոր անասնաբուժական ծառայություն մատուցող անասնաբույժ-մասնագետների ընդհանուր շահերի համախմբման նպատակով ստեղծված կազմակերպություն է:

Հիմնադրվել է 2018 թ. CARD հիմնադրամի կողմից իրականացվող, ADA-ի ֆինանսավորմամբ՝ Կենդանիների Առողջություն կառավարում Հայաստան-Վրաստան փուլ 2-րդ” ծրագրի շրջանակում: Իր տեխնիկական աջակցությունն է ցուցաբերել նաև Ռազմավարական Զարգացման Գործակալություն ՀԿ: Հիմնադիր անդամներ՝ 47:

Գործունեություն

  • Անասնաբույժների մասնագիտական զարգացվածության ապահովում, անասնաբույժների շարունակական վերապատրաստման և լիցենզավորման համակարգի մշակում և ներդնում, նպաստել կենդանիների առողջության, բարեկեցության և հանրային առողջության պահպանմանը, նպաստել անասնաբուժության կրթական որակի բարձրացմանը:
  • Մեր առաքելությունն է անասնաբուժական ծառայության որակի բարձրացումը՝ հասցնելով միջազգային ստանդարտների, ապացուցել, որ անասնաբույժները կարող են անել իրենց գործը լավ ի շահ յուրաքանչյուրի

 

Անասնաբույժների ազգային ասոցիացիան միացել է ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակին օգոստոսի 17-ին, 2018թվ., որպես գործընկեր կառույց:

«Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Գյուղ, 5-րդ փողոց
Հեռ՝ +374 98992311
Էլ. հասցե՝ arman.ohanyan@armenianvets.am
Կայք՝ www.armenianvets.am