
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Հարավային կովկասի տարածաշրջանում էկոլոգիական իրավունքի ոլորտում հետազոտություն իրականացնող միակ համալասարանական կառույցն է: Այն ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:
ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է`
- Նպաստել ՀՀ-ում էկոլոգիական օրենսդրության արդյունավետության բարձրացմանը,
- Ընդլայնել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կարողությունները էկոլոգիական իրավունքի հիմնախնդիրների հետազոտության ոլորտում,
- Նպաստել ՀՀ-ում «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացմանը,
- Նպաստել ուսանողների և այլ մասնագիտական խմբերի` էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:
Վերոգրյալ նպատակների իրագործման համար Կենտրոնը համագործակցում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա առաջատար ուսումնական հաստատությունների, միջազգային կառույցների և ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների հետ:
Կենտրոնը 2011 թվականին դարձել է Բնության պահպանության համաշխարհային միության Էկոլոգիական իրավունքի ակադեմիայի անդամ և Իրավագիտության ֆակուլտետի ու ՀՀ Ազգային ժողովի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա հանդես է գալիս օրենսդիր մարմնի համար որպես փորձագիտական կառույց:
ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը միացել է ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակին օգոստոսի 17-ին, 2018թվ., որպես գործընկեր կառույց:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1
Հեռ՝ +374 60 710237, 12-37 (ներքին)
Էլ. հասցե՝ elrc@ysu.am
Կայք՝ http://ysu.am/science/hy/1350282794