Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 5–րդ աշխատաժողովը

2019-09-17

2019 թվականի սեպտեմբերի 17–ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» հանդիպումների սրահում տեղի ունեցավ ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 5–րդ աշխատաժողովը: Աշխատաժողովը նվիրված էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)/(GIZ), բնապահպանական ծրագրի կողմից աջակցվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» ծրագրի շրջանակներում ընթացող ՀՀ բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների քննարկմանը։

Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ Կադաստրի և Վիճակագրական կոմիտեների, պետական ոլորտում գործող, միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

Հինգերորդ աշխատաժողովի ընթացքում`

  • Ներկայացվեց ու քննարկվեց ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրությունը
  • Ներկայացվեց և դեմո տարբերակով փորձարկվեց տեղեկատվական համակարգի առաջարկվող մոդելը