«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիր
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 99,000 ընդհանուր բնակչությամբ 100 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները:
Եռամյա ծրագրի գործընկերներն են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները:
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:
Ծրագրի միջամտությունները նպատակ ունեն նպաստել.
- Անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությանը:
- Անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների, բիզնեսի զարգացման, ծառայությունների և տարածաշրջանային սերտ կապերի հասանելիության բարելավմանը:
- Անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունների հզորացմանը բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների ներդրման միջոցով:
Ծրագրի հիմնական սկզբունքներն են՝
- անասնապահության ոլորտի անմիջական շահառուների՝ 200 պետական և մասնավոր դերակատարների, կարողությունների զարգացման միջոցով նպաստել ծառայությունների մատուցման կայուն զարգացմանը և համակարգային փոփոխություններին,
- գենդերային հավասարության խթանումը՝ նպաստելով կին և տղամարդ ֆերմերների կողմից իրականացվող արտադրական գործառույթների արդյունավետ իրականացմանը և ֆերմերային և համայնքային մակարդակներում որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովմանը:
Նվաճումներ՝
Ծրագրի թիրախային համայնքներում արոտների կայուն կառավարման մշակույթի ներդրման ուղղությամբ արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացված են ստորև.
- ՏԻՄ-երի հետ սերտ համագործակցության և կարողությունների հզորացման շնորհիվ ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 100 բնակավայրերում ներդրվել են արոտների կայուն կառավարման բարելավված ընթացակարգեր, մշակվել են արոտների կայուն կառավարման պլաններ և գործարկվում են արոտավայրերի հերթափոխային արածեցման սխեմաներ:
- Կառուցվել կամ հիմնանորոգվել են ավելի քան 170 արոտային ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում 15 365 հեկտար արոտավայրեր հասանելի են դարձել անասնապահական տնտեսությունների համար:
- Շուրջ 370 մարդ (որոնց 30%-ը կազմել են կանայք, իսկ 70%-ը՝ տղամարդիկ) մասնակցել է արոտավայրերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման կարգերի կիրառման վերաբերյալ թեմատիկ դասընթացների, փորձի փոխանակման այցելությունների:
- Ընդհանուր առմամբ, 100 գյուղական բնակավայրերում ներդրվել և իրականացվել են բնապահպանական բնույթի ընթացակարգեր, որից մեկը վերաբերում է արոտավայրերում ռոտացիոն արածեցմանը:
- Բնական ռեսուրսների կառավարման արդյունքում թիրախային բնակավայրերի ավելի քան 5 300 գյուղացիական արտադրողներ (որոնց 30%-ը կազմում են կանայք, իսկ 70%-ը՝ տղամարդիկ) գրանցել են դրամական եկամուտենրի դրական փոփոխություն:
Տվյալները թարմացվել են 2020թ.-ի օգոստոսի 1-ին:

Տևողություն՝ Դեկտեմբեր, 2017թ. – Դեկտեմբեր, 2020թ.
Աշխարհագրություն՝ ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 100 բնակավայր
Ֆինանսավորող կառույց՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալություն, Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալություն
Իրականացնող կառույց՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ
Ծրագրի ղեկավար` Վահե Հովհաննիսյան
Հասցե՝ Սերգեյ Մերգելյան փող., #3/1 տուն
Հեռ՝ +374 (010) 517 528
Էլ. հասցե՝ v.hovhannisyan@sdaoffice.com