Նախաձեռնություններ

Աշխատաժողովներ

Հարթակի գործունեության համար առանցքային են կազմակերպվող աշխատաժողովները, որոնց ընթացքում տարբեր կառույցների կողմից վեր են հանվում ոլորտում առկա հիմնախնդիրները, ներկայացվում են ոլորտում իրականացվող վերջին զարգացումները, քննարկվում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ և իրականացվում է փորձի փոխանակում:

Աշխատաժողովները կրում են պարբերաբար բնույթ: Աշխատաժողովներին մասնակցում են Հարթակի կողմերը, գործընկերները և շահառու գերատեսչությունները, ասոցացված անդամները: Այդուհանդերձ, քննարկվող թեմաների բնույթից ելնելով, Հարթակի աշխատաժողովներին ներկա են գտնվում նաև ոլորտային տարբեր փորձագետներ:

Աշխատաժողովների արձանագրությունները հասանելի են Հանդիպումների արձանագրություններ բաժնում։

Թարմացվել է՝ 14.11.2022