Նախաձեռնություններ

Համայնքային, մարզային նախաձեռնություններ

Հանրապետությունում բնական կերհանդակների կայուն կառավարման համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման գործընթացում մեծ նշանակություն ունեն համայնքային և մարզային նախաձեռնությունները, որոնք խթանում են համայնքներում կայուն կառավարման մոտեցումների գործարկման հնարավորությունները, բարենպաստ դաշտ են ստեղծում դրանց տարածման և հետագա զարգացման համար: Կարևորելով բնական կերհանդակների կայուն կառավարման գործընթացում առկա խնդիրների վեր հանումն ու քննարկումը համայնքային և ազգային մակարդակներում 2018 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած Հարթակի 3-րդ աշխատաժողովի ընթացքում որոշում կայացվեց համայնքային և մարզային նախաձեռնությունները ներառել Հարթակի աշխատանքներում՝ հնարավորություն ընձեռնելով համայնքներին բարձրաձայնել և քննարկել ոլորտում առկա խնդիրները նաև ազգային մակարդակում: