Նախաձեռնություններ

Իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավում

Հարթակի ստեղծման օրվանից ի վեր նպատակ է դրվել նպաստել ՀՀ-ում բնական կերհանդակների կառավարման գործընթացը կարգավորող օրենսդրական դաշտի և կառավարման գործընթացի արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործմանը, ինչը կխթանի Հայաստանում արոտավայրերի կառավարման արդյունավետ և միասնական մեխանիզմի ներդրմանը և գործարկմանը:
Հարթակի նախաձեռնությունները այս ոլորտում նպատակ ունեն (ա) բացահայտել առկա իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բացերը, որոնք խոչընդոտում են ՀՀ համայնքներում բնական կերհանդակների կայուն կառավարման մոտեցումների գործարկմանը, տարածմանը և հետագա զարգացմանը, (բ) շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առաջարկել լուծումներ և իրականացնել նախաձեռնություններ՝ նպաստելու օրենսդրական դաշտի բարելավմանը և ինստիտուցիոնալ համակարգի կայացմանը:

2018-2020 թվականներին Հարթակի Իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավում նախաձեռնություններին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն են ցուցաբերել.