Ծրագրեր

«Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Երկրորդ ծրագիր (ՀԳՌԿՄ 2)

Համաշխարհային Բանկի Խմբի կողմից ֆինանսավորվող և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի 8 մարզի (բացառությամբ՝ Արմավիր և Արարատ) 109 համայնք/բնակավայրում իրականացվող «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Երկրորդ ծրագիրը նպատակ ունի.

  1. Ընդլայնել արոտավայրային անասնապահական համակարգի բաղադրիչի ընդգրկման ոլորտը` ներառելով ավելի շատ համայնքներ, մասնավորապես ՀԳՌԿՄ ծրագրում արդեն իսկ ընդգրկված գյուղերին հարակից համայնքները, և քաղված դասերի հիման վրա կատարելագործել ՀԳՌԿՄ ծրագիրը` կարևորելով համայնքների մասնակցությունը ծրագրում և որոշումների կայացման գործընթացում,
  2. Աջակցել ընտրված արժեշղթաների զարգացմանը արտադրող և վերամշակող օղակների միջև կապերի ամրապնդման, սննդամթերքի անվտանգության ապահովման և արտադրողների ասոցիացիաների աջակցության, այդ թվում` համապատասխան դրամաշնորհների տրամադրման միջոցով,
  3. Աջակցություն ցուցաբերել պետական կառույցների հզորացմանը և կանոնակարգման շրջանակների զարգացմանը` օժանդակելով շուկա մուտք գործելու հնարավորությանը: Այսպիսով` ծրագիրը կաջակցի հայկական արտադրանքի աճող մրցունակությանն ու շուկայահանման համընդհանուր նպատակներին: Ավելին, ծրագիրը կփորձի անդրադառնալ գենդերային և սոցիալական ընգրկվածության հարցերին մասնակցային գործընթացների կիրառման միջոցով:

Ծրագրի զարգացման նպատակն (ԾԶՆ) է.

  • բարելավել նպատակային համայնքներում արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը,
  • ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների շուկայահանվող արտադրանքը:

Այն իրականացվելու է հետևյալ ուղիներով.

  • բարձրադիր գոտիների թիրախային համայնքներում արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականության և կայունության բարելավման նպատակով մասնակցային կառավարման պլանների մշակում և կիրառում;
  • արտադրողների և վերամշակողների համար շուկայական կապուղիների ստեղծում` կենտրոնանալով ընտրված անասնապահական ապրանքատեսակների (կաթի և մսի) և բարձրարժեք արտադրության (մրգի և բանջարեղենի) վրա;
  • օժանդակություն պետական հատվածում մասնագիտացված կառույցների զարգացմանը, որոնք կարևոր դեր են խաղում այդ ապրանքատեսակների շուկայական արտադրության աճի համար:

Արոտներին առնչվող արդյունքներ`

  • ՀԳՌԿՄ 2 ծրագրի շրջանակներում ՀՀ 8 մարզի 80 համայնքում ջրարբիացվել են շուրջ 100,000 հա արոտներ՝ գյուղամերձ արոտները գերարածեցումից զերծ պահելու համար;
  • Ծրագրի ավարտին՝ 2021-ի վերջ, նախատեսվում է ՀՀ 8 մարզի 109 համայնքում ունենալ շուրջ 130,000 հա ջրարբիացված արոտներ;
  • Մշակվել են 110 համայնքի/ բնակավայրի արոտների կառավարման պլաններ;
  • Աջակցվել է 110  համայնքի/ բնակավայրի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ստեղծմանը, որոնք ստանձնում են արոտների կառավարման պարտականությունները:
  • Շուրջ 40 կոոպերատիվի տրամադրվել է տարբեր թեմաներով ուսուցումներ, այդ թվում արոտների կայուն կառավարման և հարակից թեմաներով, մինչև Ծրագրի ավարտը նախատեսված է բոլոր 110 կոոպերատիվների ուսուցում:

 

Տվյալները թարմացվել են 2020թ.-ի օգոստոսի 1-ին:

Տևողություն՝ Հունվար 2015-Ապրիլ 2022

Աշխարհագրություն՝ ՀՀ Սյունիքի մարզ, ՀՀ Լոռու մարզ, ՀՀ Կոտայքի մարզ, ՀՀ Արագածոտնի մարզ, ՀՀ Գեղարքունիքի մարզ, ՀՀ Շիրակի մարզ, ՀՀ Տավուշի մարզ և ՀՀ Վայոց ձորի մարզ

Ֆինանսավորող կառույց՝ Համաշխարհային Բանկի Խումբ

Իրականացնող կառույց՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Ծրագրի ղեկավար` Դավիթ Մեջլումյան

Բաղադրիչ 1-ի համակարգող` Կարեն Թորոսյան

Հասցե՝ 375010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5

Հեռ՝ +374 (011) 597288

Էլ. հասցե՝ mejlumyan.davit@gmail.com