Հիմնադիր անդամներ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ) (GIZ)

2020-08-07

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ/ GIZ) արդեն ավելի քան 50 տարի է, ինչ գործում է կայուն զարգացմանն ուղղված միջազգային համագործակցության ասպարեզում՝ ծրագրեր իրականացնելով, մասնավորապես, տնտեսական զարգացման և զբաղվածության, բնապահպանության, կառավարման, խաղաղության և անվտանգության ապահովման ոլորտներում:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) (GIZ) Հայաստանում իր գործունեությունը մեկնարկել է 1990-ականներից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ/ՏՀԶՆ) կովկասյան նախաձեռնությունների շրջանակում իրականացվող ծրագրերը, որոնք ակտիվորեն գործում են Հարավային Կովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, համարվում են Հայաստանում ԳՄՀԸ-ի կողմից իրագործվող առավել կարևոր բաղադրիչները:

Կովկասյան նախաձեռնության համագործակցության առաջնահերթ ոլորտներն են․

  • Կառավարում և ժողովրդավարություն
  • Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
  • Տնտեսական զարգացում և զբաղվածություն

 

«Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն» ոլորտի շրջանակներում իրականացվում է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) տարածաշրջանային ծրագիրը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ համատեղ։

Տարիներ շարունակ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) (GIZ), բնապահպանական ծրագիրը տարածաշրջանի երեք երկրներին աջակցել է իրենց կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև բնական ռեսուրսների կայուն կառավարման գործում։ ECOserve բնապահպանական ծրագիրը հիմնվում է ԳՄՀԸ-ի կողմից իրականացված «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում», «Կենսաբազմազանության կայուն կառավարումը Հարավային Կովկաս» և «Հարավային Կովկասի լեռնային շրջաններում Ինտեգրված էրոզիայի վերահսկողություն» ծրագրեի ձեռքբերումների վրա։

Հայաստանում ECOserve ծրագրի հիմնական ուղղություններն են՝ արոտավայրերի կայուն կառավարումն ու էներգաարդյունավետությունն\այլընտրանքային էներգիան։ Ծրագրի նպատակն է բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների կիրառմամբ հավասարակշռել դրանց օգտագործումն ու պահպանումը՝ դրանով իսկ նպաստելով կենսաբազմազանության և կլիմայի պաշտպանությանը։ Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի բարելավել էներգախնայողությունը և նպաստել այլընտրանքային  էներգակիրների՝ բիովառելիքի օգտագործմանը, ինչը հետագայում կնվազեցնի ճնշումը անտառների և արոտավայրերի վրա:

Տևողությունը 2018թ. դեկտեմբեր – 2021թ․ նոյեմբեր

Գործընկերները Հայաստանում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, համայնքապետարաններ, ՀԿ-ներ, ​​գիտահետազոտական հաստատություններ:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ) (GIZ), բնապահպանական ծրագիր

Հասցե՝ Հանրապետության փող., 59 շենք, 9-րդ հարկ
Հեռ՝   +374 10 510065
Էլ. հասցե՝ Biodiversity-Armenia@giz.de
Կայք՝ https://biodivers-southcaucasus.org/