Հիմնադիր անդամներ

Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության Երկրորդ Ծրագիր

2020-08-07

Համաշխարհային Բանկի Խմբի կողմից ֆինանսավորվող և ներկայումս ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Երկրորդ Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի հունվարի 23-ից և տևելու է մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը:

Հիմք ընդունելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2 ծրագիր) ավարտը, 2022 թվ․ նոյեմբերի 2-ին «ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի քարտուղարությունը պաշտոնական գրությամբ դիմեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը Հարթակում իրավահաջորդության և ՀԳՌԿՄ 2 ծրագրի պարտավորությունները ստանձնելու առաջարկով։

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2022թվ․ դեկտեմբերի 8-ի գրության,  ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչությունը կստանձնի ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակում Նախարարության կողմից իրականացվող՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) իրավահաջորդությունն ու վերջինիս պարտավորությունները։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Անասնաբուծության վարչություն

Հասցե՝ 375010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5
Հեռ՝ +374 11 597 275
Էլ. հասցե՝ lterisahakyan@mineconomy.am
Կայք՝ https://www.mineconomy.am/