Անդամներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

2020-08-07

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) երկրի ագրոպարենային համակարգի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը 2020թ-ին տոնում է հիմնադրման 90-րդ տարին: Ագրարային համալսարանն ունի 5 ֆակուլտետ՝ Ագրոնոմիական, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության, որտեղ առաջարկում է արդիական եռաստիճան բարձրագույն կրթություն գյուղատնտեսության, ագրոբիզնեսի և հարակից ոլորտների ավելի քան 30 մասնագիտությունների գծով: Գործում են համալսարանի 3 մասնաճյուղեր Սիսիանում, Վանաձորում և Գյումրիում:

Համալսարանն իրականացնում է մի շարք միջազգային կրթական ծրագրեր՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը՝ Տեխասի A&M, Ագրարային մենեջմենթ մագիստրոսական ծրագիրը՝ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի, Ի-Վի-Էն գինու ակադեմիան՝ Գայզենհայմի համալսարանների հետ համատեղ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում է եվրոպական և միջազգային փոխանակումների ծրագրերին:

Ագրարային համալսարանն ունի պրոֆեսորադասախոսական հզոր ներուժ: Համագործակցում է ԱՄՆ-ի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների առաջատար ուսումնական հաստատությունների հետ, մշտապես մասնակցում միջազգային կրթական և գիտական ծրագրերի:

Հաշվի առնելով, որ գյուղատնտեսության զարգացման, մրցունակության և արտադրողականության բարձրացման համար հարկավոր է ավանդականից անցում կատարել դեպի նորարարական տեխնոլոգիաներ՝ ՀԱԱՀ-ն հաստատուն քայլերով առաջ է ընթանում ագրարայինից ագրոտեխնոլոգիական գերազանցության
կենտրոն դառնալու ուղղությամբ՝ կարևորելով ուսանողակենտրոն կրթությունը, ուսումնաարտադրական և լաբորատոր ենթակառույցների արդիականացումը, ուսումնական ծրագրերի համապատասխանեցումը գործատուների պահանջներին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) միացել է ՀՀ  բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակին օգոստոսի 17-ին, 2018թվ.,  որպես  գործընկեր կառույց:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հասցե` ՀՀ, ք. Երևան 0009, Տերյան 74
Հեռ՝ +374 (010) 52 45 41, 58 19 12
Էլ. հասցե՝ info@anau.am
Կայք՝ www.anau.am