Նորություններ

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման» թեմայով չորրորդ աշխատաժողովը

2019-04-30

Ապրիլի 30-ին, 2019 թվականի տեղի է ունեցել «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ[1]»-ի  չորրորդ աշխատաժողովը, որին մասնակցում էին նաև  ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարությունների, ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:

 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է հարթակի նոր գործընկեր կազմակերպությունը, քննարկվել են ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարման հայեցակարգի մշակման, խնդիրների գույքագրման և վերլուծության ուղղությամբ կատարված աշխատանքները, հիմք է դրվել հայեցակարգի մշակման համար անհրաժեշտ աշխատանքային խմբի ձևավորմանը։ Անդրադարձ է կատարվել նաև մարզպետարանների և համայնքների ներկայացուցիչների կողմից հնչեցված արոտների երկզոնային կառավարմանը խոչընդոտող խնդիրներին, ինչպես նաև ներկայացվել են դրանց հաղթահարմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

________________________________________
[1]Հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալության» ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)(GIZ), բնապահպանական ծրագրի աջակցությամբ
իրականացվող «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի և Համաշխարհային բանկի աջակցմամբ իրականացվող CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնություն: