Նորություններ

Կայացավ ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի երկրորդ աշխատաժողովը

2018-07-17

2018 թվականի հուլիսի 17-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակում կայացավ ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի երկրորդ աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն էր ստորագրել «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)(GIZ), բնապահպանական ծրագրի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի միջև համաձայնեցված ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնադրման հուշագիրը։ Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ, դրան միանալու հնարավորություն ունեննաև այլ շահագրգիռ կազմակերպություններ։ Աշխատաժողովին նաև ներկայացվեց ու քննարկման դրվեց 2018 թվականի համար մշակված Հարթակի աշխատանքային պլանը:

Հարթակի երկրորդ աշխատաժողովին, բացի ներկայացված երեք գործընկեր կազմակերպություններից, մասնակցումէին ՀՀ գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման ու Բնապահպանության նախարարությունների, ինչպես նաև ոլորտում գործող միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: