Նորություններ

«Արոտների և խոտհարքների էլեկտրոնային կառավարումն Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) կիրառությամբ» թեմայով սեմինարներ

2021-04-30

2021թ ապրիլի 27-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում, իսկ ապրիլի 28-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում «ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում արոտավայրերի կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների ներդրում» ծրագրի շրջանակում անցկացվել է «Արոտների և խոտհարքների էլեկտրոնային կառավարումն Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) կիրառությամբ» թեմայով սեմինար։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԳՄՀԸ ԷԿՈՍԵՐՎ ծրագրի կողմից, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի համաֆինանսավորմամբ։

Սեմինարներին մասնակցել են համայնքների ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ և համայնքային ներկայացուցիչներ։ Աշխարհագրական տեղեկատվական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունների բովանդակությանը ծանոթանալուց հետո, սեմինարի մասնակիցները կարևոր համարեցին «ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում արոտավայրերի կայուն կառավարման նպատակով արոտների և խոտհարքների քարտեզների ներդրում» ծրագրում Աշխարհագրական տեղեկատվական համակարգի կիրառումը։ Մասնավորապես, կարևորվեց տեխնոլոգիաների կիրառմամբ համայնքային աշխատանքների ծավալների հնարավոր կրճատման և օբյեկտիվ տեղեկատվության ստացման փաստը։