
Տեղի ունեցան «Արոտավայրերի էկո-տնտեսական նշանակությունն ու կառավարման առանձնահատկությունները» թեմայով սեմինարներ
2021-05-28
2021թ. մայիսի 27-ին Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում և մայիսի 13-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում «Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման աշխատանքների և ակնկալվող արդյունքների ներկայացում» պիլոտային ծրագրի շրջանակներում տեղի ունեցան «Արոտավայրերի էկո-տնտեսական նշանակությունն ու կառավարման առանձնահատկությունները» թեմայով սեմինարներ
Սեմինարների ընթացքում անդրադարձան այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝
- Արոտավայրը որպես բնական ռեսուրս, կերարտադրության միջո
- Արոտավայրերում դեգրադացիան՝ որպես բնապահպանական խնդիր, ձևավորման պատճառներն ու դրսևորման եղանակները
- Արոտային էկոհամակարգերի պահպանության հիմնախնդիրները
- Արոտավայրերի արդյունավետ և կայուն օգտագործման` կառավարման գործառույթները