Փորձի փոխանակում

Արոտների արդյունավետ և կայուն կառավարման փորձի ուսումնասիրում Ղրղըզստանի հանրապետությունում

Հաշվի առնելով արոտների արդյունավետ կառավարման ոլորտում Ղրղըզստանի հանրապետության գրանցած հաջողություններն ու առաջընթացը՝ 2019 թվականի հոկտեմբերի 13-ից 19-ը Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ)/(GIZ), բնապահպանական ծրագրի աջակցությամբ Հարթակի ավելի քան 10 գործընկեր և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների համար կազմակերպվեց փորձի փոխանակման այց Ղրղըզստանի հանրապետություն:

Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան Ղրղըզստանում գործող արոտների կառավարման համակարգին, հանդիպումներ ունեցան Ղրղըզստանի արոտային ռեֆորմն իրականացրած օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, այցելեցին արոտների կառավարման համակարգի մաս կազմող Ղրղըզստանի արոտօգտագործողների ազգային ասոցիացիա, ինչպես նաև տեղական մակարդակում ծանոթացան արոտային կոմիտեների աշխատանքին: Այցի մասին հավելյալ տեղեկություն կարող եք գտնել նորություններ բաժնում:

Թարմացվել է՝ 05.08.2020